ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բնույթով ագահ են և պիղծ՝ կուրացած փողի փայլից

Բնույթով ագահ են և պիղծ՝ կուրացած փողի փայլից
16.03.2023 | 00:50

Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի փառքի դափնիների երբեմնի հավակնորդից «սագագող Պանիկովսկու» վերածվածը...որի ձեռքի տակ իշխանությունը պահելու ընդամենը երկու «գործիք» է մնացել՝ սրիկայաբար բոլոր ձախողումների մեղավոր հռչակել Ռուսաստանին և ստորաբար «փուռը տալ» հեղափոխական զինակիցներին, որին դժբախտաբար կամ էլ ինչու ոչ՝ բարեբախտաբար հայ հանրության գիտակից հատվածն այլևս լուրջ չի վերաբերվում:
Ն.Փ.-ն ու ՔՊ-ն պետք է ինքնակամ լքեն ասպարեզը, քանի դեռ դրա «անարյուն»
հնարավորությունները չեն սպառվել:
Այլապես..
…այլապես ոչ մի արտիստիկ-էկզոտիկ ճղճղոց և որևէ կնԳա «խավարի իշխանից»
սնուցվող հմայք չեն կարողանալու քաղաքակիրթ հուն մտցնել «անկառավարելի ամբոխի»
բնազդածին պատժիչ դրսևորումները:
Մանկահասակ երեխայի չափ խելք ունենան՝ ժամ առաջ կհեռանան, բա՞յց…
Չեն անի, որովհետև բնույթով ագահ են և պիղծ՝ կուրացած փողի փայլից և որևէ սրբության իսպառ բացակայությամբ:
Կմնա ասել՝ ձեր մեղքը ձեր վիզը...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6001

Մեկնաբանություններ